Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 ապրիլի 2024 թ.

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2002 թվականի հունիսի 17-ին ՀՀ կառավարության՝ ի դեմս Արագածավանի գյուղապետ Էդիկ Ամիրխանյանի և <<Գեղարդ-Մսամթերքի կոմբինատ>> ՍՊ ընկերության միջև կնքվել է հողամասի վարձակալության թիվ 103 պայմանագիրը, համաձայն որի համապատասխան վարձավճարի դիմաց <<Գեղարդ-Մսամթերքի կոմբինատ>> ՍՊ ընկերության տիրապետմանն և օգտագործմանն է հանձնվել Արագածավանում գտնվող 214, 215, 216, 217, 218 կոնտուրի 305․0 հա IV կարգի անջրդի վարելահողը և 120 հա IV կարգի խոտհարքը։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով ՀՀ սնանկության դատարանի 30․12․2021թ․ <<Գեղարդ-Մսամթերքի կոմբինատ>> ՍՊ ընկերության սնանկության գործն ավարտելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած թիվ ԿԴ2/0046/04/15 վճիռը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Լուծել 2002 թվականի հունիսի 17-ին ՀՀ կառավարության՝ ի դեմս Արագածավանի գյուղապետ Էդիկ Ամիրխանյանի և <<Գեղարդ-Մսամթերքի կոմբինատ>> ՍՊ ընկերության միջև կնքված հողամասի վարձակալության թիվ 103 պայմանագիրը /սեղ. համար 460/:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner