Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 ապրիլի 2024 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԵՎ «ՄԵՐՍԱՐ» ՍՊԸ-ի ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԻՎ 935 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467, 468, 469 հոդվածների 1-ին մասերով, 616 հոդվածի 3-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 29.09.2023թ-ի թիվ 108-Ա և 30.11.2023թ-ի թիվ 145-Ա որոշումները, Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող «ՄԵՐՍԱՐ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքավայրում ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ 10.04.2024թ-ի արձանագրությունը և 2024թ-ի ապրիլի 10-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարին հասցեագրած Տիգրան Հովհաննիսյանի դիմումը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1․02-016-0528-0004 ծածկագրով 5 հա մակերեսով հողամասի վարձակալության տարեկան վճարը սահմանել 156,100 (մեկ հարյուր հիսունվեց հազար հարյուր) ՀՀ դրամ:
2․Պայմանագրի 3․1 կետում 4000 (չորս հազար) թիվը փոխարինել 156,100 (մեկ հարյուր հիսունվեց հազար հարյուր) թվով։
3.Թալին համայնքի ղեկավար Տավրոս Էդիկի Սափեյանի և «ՄԵՐՍԱՐ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի միջև կնքել հողամասի վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner