Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 դեկտեմբերի 2018 թ.

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ   Թալին   համայնքի  ղեկավարի  որոշման  կարգավորման  առարկան

Քաղաքացի  Սարգիս Գևորգի Հակոբյանը  հանդիսանալով հողի հարկ և գույքահարկ վճարող սուբյեկտ, <<Հողի հարկի մասին>>,<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ, գույքահարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2018 թվականի  դեկտեմբերի 3-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի հիմքով Թալինի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գումարի գանձման հարցի  քննության  նպատակով: <<Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական  ակտ  ընդունելու  համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված  տվյալների ք.Թալինի  վարչական տարածքում գտնվող    5.6649 ՀԱ հողատարածքը ոչ գյուղատնտեսական  նշանակության ՝/ կադաստրային ծածկագիր՝
02-003-058-023/, շինություն՝ /կադաստրային ծածկագիր՝02-003-058-023-001/ հանդիասնում են քաղաքացի Սարգիս Գևորգի Հակոբյանի  սեփականությունը, ինչը  <<Հողի հարկի մասին>>  և <<Գույքահարկի  մասին  >> ՀՀ օրենքներով հանդիսանում են հարկվող օբյեկտներ: Համաձայն աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից  03.12.2018թ տրված տեղեկանքի հողամասի համար վճարման ենթակա հարկը 03.12.2018թ  դրությամբ՝ ներառյալ օրենքով սահմաված ժամկետում չվճարելու արդյունքում  առաջացած  տույժը,  կազմում է  79282 /յոթանասուն ինը հազար երկու հարյուր ութսուներկու/ ՀՀ դրամ  /2018 ներառյալ/, շինության համար` 112405 /մեկ հարյուր տասներկու հազար չորս հարյուր հինգ/ ՀՀ դրամ  /2018 ներառյալ/, ինչը օրենքով սահմաված ժամկետներում չի վճարվել: 2018 թվականի դեկտեմբերի 3-ին <<Վարչարարության հիմուքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>>կետի հիմքով Թալինի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում  2018 թվականի դեկտեմբերի 18-ին հրավիրվել է վարչական վարութի լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Սարգիս Գևորգի Հակոբյանը  /փոստ անդորագիր 07.12.2018թ/: Վարչական վարույթի լսումն իրականացվել է պատշաճ ծանուցված  քաղաքացի  Սարգիս Գևորգի Հակոբյանի  բացակայությամբ:

 

   Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն <<Հողի հարկի  մասին>> ՀՀ  օրենքի 1-ին հոդվածի ՝ հողի հարկի վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն  հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

Համաձայն <<Հողի հարկի մասին>>  ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու  վայրի  համայնքի  բյուջե:

Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված  անձանց պատկանող հարկվող օբյեկտ  համարվող գույքի համար սույն օրենքով սահմաված կարգով և չափով համապատասխան բյուջեներ  վճարվող ուղղակի  հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի ՝ՀՀ օրենսդրությամբ սահմանված  կարգով և համամասնության  գույքահարկի գումարը վճարվում է՝

1)Համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար՝ հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե.

Համաձայն <<Հարկային օրենսգրքի>> 401 հոդվածի 1-ին մասի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց  յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0,075 տոկոսի չափով յուրաքանչյուր օրվա համար:

Համաձայն <<Հարկայինօրենսգրքի>> 397 հոդվածի 1-ինմասի՝հարկայինպարտավորություններիգծովգումարներիվճարումըսահմավածժամկետիցուշացնելուդեպքումտեղականինքնակառավարմանմարմինըորոշումէկայացնումհարկվճարողիցժամանակինչվճարվածգումարըգանձելուվերաբերյալևայդմասինպատշաճծանուցումվերջինիս:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին, 16-րդ , <<Գույքա
հարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ, 13-րդ <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի  29.1-ին, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

                                                                      ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

1.Քաղաքացի Սարգիս Գևորգի Հակոբյանից  հօգուտ  Թալին համայնքի  բյուջե գանձել 191687 /մեկ հարյուր իննսունմեկ  հազար  վեց հարյուր ութսունյոթ / ՀՀ դրամ, որից 70693 ՀՀ դրամ  հողի  հարկի  գծով վճարման ենթակա /2018թ/ ապառք գումար, 8589 ՀՀ դրամ պարտավորությունը ժամանակին չկատարելու արդյունքում  հաշվարկված տույժ /2018թ. դեկտեմբերի 3-ը ներառյալ/,82875 ՀՀ դրամ  գույքահարկի  գծով վճարման ենթակա /2018թ/ ապառք գումար, 29530 ՀՀ դրամ պարտավորությունը ժամանակին չկատարելու արդյունքում  հաշվարկված տույժ /2018թ. դեկտեմբերի 3-ը ներառյալ/:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալին համայնքի  ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ասվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմաված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Թալին համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner