Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ ենթակետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Ք.Թալինում գտնվող 02-003-0060-ից ծածկագրով հողամասից առանձնացված 0,003154 հա բնակավայրի նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման հողատեսքի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: