Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ
կառավարության 31.12.1998թ թիվ 867 որոշման պահանջներով, նկատի ուենալով
այն հանգամանքը,որ քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող
հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական
նշանակությամբ օգտագործելու համար,այն չի խոչընդոտում այլ հողամասերի
նպատակային օգտագործմանը, չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, նաև հնագիտական պատմամշակութային հուշարձանների
պահպանության գոտիներում
>
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ճանաչել Հովհաննես Ռաֆիկի Պողոսյանի սեփականության իրավունքը , ք. Թալին Ա. Թամանյան 26 հասցեում , 02-003-0069-0014 ծածկագրի հաշվառված հողամասից ավել օգտագործվող
0.0032 հա հողամասի նկատմամբ:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :