Օրակարգային տասնյակ հարցերի քննարկմամբ տեղի ունեցավ աշխատանքային ամիսն ամփոփող խորհրդակցություն․
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ այսօր կայացավ աշխատանքային ամփոփիչ խորհրդակցություն։
Ամփոփվեցին փետրվար ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, համայնքապետարանի բաժինների ղեկավարները հանդես եկան զեկուցումներով` ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքները, առաջացած խնդիրները և դրանց տրված լուծումները։
Քննարկվեցին և պարզաբանվեցին ֆինանսական, մշակութային, կոմունալ, քաղաքաշինական, գյուղատնտեսական, իրավական և այլ ոլորտային հարցեր։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին և վերլուծվեցին համայնքային նշանակության մի շարք հարցեր, գծագրվեցին առաջիկա աշխատանքներն ու անելիքները, տրվեցին հանձնարարականներ։
|