Հանդիպման ընթացքում քննարկվեցին դաշտամիջյան ճանապարհների, լուսավորության և ջրային ցանցի, աղբահանության, ճանապարհների բարեկարգման, կանաչապատման, կոմունալ, քաղաքաշինական, իրավաբանական, մշակութային և այլ տարաբնույթ թեմաների վերաբերյալ հարցեր։ Քննարկումներ ծավալվեցին առաջիկա գարնանային աշխատանքների և նախագծային աշխատանքների շուրջ։ Համայնքի ղեկավարի կողմից տրվեցին աշխատանքային ընթացքը կարգավորող հանձնարարականներ։