Քննարկվեցին Թալին համայնքի ընթացիկ և առաջիկա աշխատանքները․
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների, Կոմունալ և Իրավաբանական բաժինների ղեկավարների մասնակցությամբ։
Համայնքի ղեկավարի տեղակալները և օգնականները հանդես եկան զեկուցումներով, ներկայացնելով համայնքում ընթացող աշխատանքները, առաջացած խնդիրները։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ֆինանսական, քաղաքաշինական, մշակութային, իրավաբանական և այլ բնույթի հարցեր, Տավրոս Սափեյանը տվեց աշխատանքային ընթացքը կարգավորող համապատասխան հանձնարարականներ և նշեց ժամկետներ։