Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 16-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 16-Ա


Զեկ. ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ

<<ԹԱԼԻՆ ՋՐՇԻՆ>> ԲԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 02-003-0224-0541 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության առնթեր քաղաքաշինության պետական կոմիտեի   07 ապրիլի 2017թ-ի գրությունը, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 06 ապրիլի 2017թ-ի թիվ 29 եզրակացությունը, Թալին համայնքի ավագանին որոշում  է`

1.Հաստատել <<Թալին Ջրշին>> ԲԲ ընկերության սեփականություն հանդիսացող                  02-003-0224-0541 ծածկագրի տակ գտնվող 4,88 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը` արտադրական  նշանակության հողերից  էներգետիկայի նշանակության հողերի:
2. Թալինի համայնքի ղեկավարին` << Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143 –րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում  և կատարել հողամասի  նպատակային նշանակության փոփոխության  պետական գրանցում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Կողմ -6                            Դեմ -0                       Ձեռնպահ -0

1.Արամյան Արամ
2. Գասպարյան Արարատ
3. Գալստյան Մարտուն
4.Գրիգորյան Նարեկ
5.Ավետիսյան Գաբրիել
6. Գրիգորյան Աշոտ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՔ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner