Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ և 4-րդ մասով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերով, ՀՀ կառավարության 2022թ. հունվարի 5-ի թիվ 13 և թիվ 14 որոշումների դրույթներով, հիմք ընդունելով Ռուդիկ Արշակյանի կողմից 2022թ.-ի հունիսի 20-ին Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին ուղղված դիմումը, 03.03.2022թ. <<Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք>>-ը ծածկագիր 2022F4VIZW, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող ինքնակամ շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
- Ռուդիկ Արշակյանի կողմից 02-003-0040-0006 ծածկագրով, Թալին քաղաքի Պարույր Սևակի փողոց, 47 հասցեում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,1780հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 337,86քմ ընդհանուր արտաքին մակերեսով շինությունը (նկուղ 58,7քմ, 1-ին հարկ 214,4քմ, օժանդակ շինություն 62,5քմ և պարիսպ 2,26քմ), ճանաչել օրինական, որպես Ռուդիկ Լուկաշի Արշակյանի և Հասմիկ Գարեգինի Խաչատրյանի համատեղ սեփականություն։
- Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար, գույքի սեփականատիրոջից գանձել 408473դրամ (337,86քմx1209=408473)։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
|