Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թալինի համայնքապետարանի աշխատակազմում երկար տարիների՝ 10 տարուց ավել աշխատանքային ստաժ ունեցող համայնքային ծառայողների համար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքաչափի 15% չափով: 
2.Սույն որոշման 1-ին կետում սահմանված հավելավճարը յուրաքանչյուր ամիս վճարվում է աշխատավարձի հետ ընդհանուր գումարով : 
3.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը : 
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից : 
  
    Կողմ                                 Դեմ                                Ձեռնպահ 
  
  
  
Որոշման նախագիծը նախապատրաստեց   Ա.Ավետիսյանը   
  
   |