Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 14-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 14-Ա


Զեկ. ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ <<ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ>> ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, 597-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության  08 .12. 2016թ-ի N 1260-Ա որոշումը`Թալին համայնքի ավագանին որոշում է`

1.Որպես նվիրատվություն <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲ ընկերությանը տալ ք. Թալին, Բաղրամյան 31/1 հասցեում գտնվող ,Թալին համայնքի սեփականություն հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, կոմունալ  ենթակառուցվածքների գործառնական նշանակության  02-003-0227-0012 ծածկագրի տակ գտնվող 1,8746 հա հողամասը և նշված հողամասի վրա առկա`

1)02-003-0227-012-001 ծածկագրի տակ գտնվող 22.3 ք.մ. մակերեսով քլորակայանը
2)02-003-0227-012-002 ծածկագրի տակ գտնվող 93 ք.մ. մակերեսով ջրամբարը
3)02-003-0227-012-003 ծածկագրի տակ գտնվող 93 ք.մ. մակերեսով ջրամբարը
4)02-003-0227-012-004 ծածկագրի տակ գտնվող 24,8 ք.մ. մակերեսով պահակատունը
5)02-003-0227-012-005 ծածկագրի տակ գտնվող 16,1 ք.մ. մակերեսով ենթակայանը
6)02-003-0227-012-006 ծածկագրի տակ գտնվող 50 ք.մ. մակերեսով քլորակայանը
7)02-003-0227-012-007 ծածկագրի տակ գտնվող 209,8 ք.մ. մակերեսով ջրամբարը
8)02-003-0227-012-008 ծածկագրի տակ գտնվող 209,8 ք.մ. մակերեսով ջրամբարը:

2 Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

Կողմ -6                            Դեմ -0                       Ձեռնպահ -0

1.Արամյան Արամ
2. Գասպարյան Արարատ
3. Գալստյան Մարտուն
4.Գրիգորյան Նարեկ
5.Ավետիսյան Գաբրիել
6. Գրիգորյան Աշոտ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՔ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner