ՀՀ Թալին համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան
Քաղաքացի Անի Ռազմիկի Աթանեսյանը հանդիսանալով անհատ ձեռներեց, չի կատարել 2013թ. հունվարի 08-ի N15 <<Ծխախոտի և ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության>> պայմանագրով նախատեսված` 3.1 կետով սահմանված պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019 թվականի փետրվարի 19-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի հիմքով Թալինի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարույթ՝ տեղական տուրքի չմարված պարտավորությանգումարի գանձման հարցի քննության նպատակով: <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Անի Ռազմիկի Աթանեսյանը հանդիսանալով անհատ ձեռներեց, չի կատարել 2013թ. Հունվարի
08-ի N15 <<Ծխախոտի և ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության>> պայմանագրով նախատեսված պարտավորությունները:
Աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 19.02.2019թ. տրված տեղեկանքի` տեղական տուրքի վճարման ենթակա հարկը կազմում է 24000/քսանչորս հազար/
ՀՀ դրամ, ինչը պայմանագրով սահմաված ժամկետներում չի վճարվել: 2019 թվականի փետրվարի
19-ին <<Վարչարարության հիմուքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի
1-ին մասի <<բ>>կետի հիմքով Թալինի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի մարտի 26-ին հրավիրվել է վարչական վարութի լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել, սակայն ծանուցումը մերժել և չի ներկայացել քաղաքացի Անի Ռազմիկի Աթանեսյանը, վարչական վարույթը տեղի է ունեցել 16.05.2019թ.
/փոստ անդորագիր 15.04.2019թ/: Վարչական վարույթի լսումն իրականացվել է պատշաճ ծանուցված քաղաքացի Անի Ռազմիկի Աթանեսյանի բացակայությամբ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածների, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի, <<Ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառքի թույլտվության>> 2013թ. հունվարի 08-ի N15 պայմանագրի 3.1կետի`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Քաղաքացի Անի Ռազմիկի Աթանեսյանից հօգուտ Թալին համայնքի բյուջե գանձել 24000
/քսանչորս հազար/ ՀՀ դրամ:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալին համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ասվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմաված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Թալին համայնքի ղեկավարը: