Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 51-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 51-Ա


Զեկ. ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱՆՋՅԱՆ 9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՒԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով , հիմք ընդունելով  <<Համայնքը և Երիտասարդները  >> Երիտասարդական, Խորհրդատվական հասարակական  կազմակերպության 22.10.2018թ.
N- 056/614 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է `

1.Տալ համաձայնություն ` Թալին համայնքի սեփականություն  հանդիսացող , ք. Թալին Խանջյան 9 հասցեում գտնվող 02-003-0059-0281-001  ծածկագրով վարչական շենքի 2-րդ հարկից 62.7 քմ ընդհանուր մակերեսով տարածք մինչև 2020թ. հունվարի 1-ը անհատույց  , իսկ 2020թ. հունվարի 1-ից ամսեկան 35000 դրամ վարձավճարով ,  անորոշ ժամկետով օգտագործման տրամադրելու <<ՀԱՄԱՅՆՔԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ>> Երիտասարդական , Խորհրդատվական ՀԿ –ին , կազմակերպության կողմից գործունեություն ծավալելու  նպատակով, պայմանով , որ կազմակերպությունը մինչև գործունեություն ծավալելը վերանորոգելու է հատկացված տարածքը , ինչպես նաև ապահովելու է տարածքի պահպանությունը և շենքի շրջակա հողամասի բարեկարգումը :
2.Սույն  որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :

      

 

         Որոշման նախագիծը
 նախապատրաստեց  Ա. Ավետիսյանը

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՔ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner