Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 30-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 օգոստոսի 2017 թվականի N 30-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետի, 18-րդ հոդվածի 7-րդ կետի և 48-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի պահանջներով , համայնքի ավագանին որոշում է `

1.Թալին համայնքում սահմանել սոցիալական օգնության տրամադրման հետևյալ չափորոշիչները `
1) Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր
      
անապահովության միավոր ունեցող նպաստառուներ
2)    1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
3)    2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
4)   3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
5.)  Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
6)   Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում
7)  Մինչև 7 տարեկան երեխաներ
8)  Հաշմանդամություն ունեցող երեխաներ` մինչև 18 տարեկան
9)  Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան
10) Մինչև 8 տարեկան և 12 տարեկան երեխաներ, ինչպես նաև 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք` մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության մասով
11)  Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև   18 տարեկան
12)  Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ
13)  Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ
14) Միածնող երեխաներ` մինչև 18 տարեկան
15)Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ
16)  14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն)
17)  Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ
18)  Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ
19) Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
20)  Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ
21)  Բռնադատվածներ
22)  Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
23)  Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք                            24)  Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքների անդամները
25 ) Միայնակ թոշակառուներ 
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :

 



Կողմ -6

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ

ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner