Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 49-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2017 թվականի N 49-Ն

ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2018ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղականինքնակառավարմանմասին>> ՀՀօրենքի 18-րդհոդվածի  1-ին մասի 18-րդկետի, 19-րդ կետիև 38-րդհոդվածի 1-ին մասի  2-րդկետի, <<Տեղականտուրքերիևվճարներիմասին>>   ՀՀօրենքի 9-րդ, 10-րդ 12-րդև 14-րդ  հոդվածներիև <<Աղբահանությանևսանիտարականմաքրմանմասին >> ՀՀօրենքի 14-րդհոդվածիպահանջներովհամայնքի ավագանին որոշում է `

1. Համայնքի տարածքում 2018  թվականի համար սահմանել տեղական տուրքերի հետևյալ տեսակները`

1)  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի)  թույլտվության համար.
2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար.
3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քանդման  թույլտվություն չպահանջվող դեպքերի)  թույլտվություն համար.
4) համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար. 
5) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում, կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.
6) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառք իրականացնելու թույլտվության համար.
7) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկահոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար.
8) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բացoթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար.
9) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և   բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար.
10) համայնքի վարչական տարածքում՝ համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար.
11) քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված կարգին համապատասխան  տնային կենդանիներ պահելու թույլտվության համար. 
12) ավագանու կողմից սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան՝համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների (բացառությամբ Երևան քաղաքի). 
13) Թալին համայնքի  խորհրդանիշերը ` զինանշանը, անվանումը և այլն,որպես օրենքով գրանցված ապրանքային նշան՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու համար, ինչպես նաև ֆիրմային անվանումներում  օգտագործելու համար.
14) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար.
15) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար.
16)   համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար:
2.Համայնքի տարածքում 2018թվականի համար սահմանել տեղական  վճարների հետևյալ տեսակները `

1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար.
2)  ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո՝ շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար.
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար.
4) համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ փսատաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար.
5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար.
6) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները  կազմակերպելու համար.
7) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին՝ շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար.
8) համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար.
9) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար.
10) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար .
11) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների  /երաժշտական , նկարչական և արվեստի դպրոցներ և այլն / ծառայություններից օգտվողների համար .3.Համայնքի տարածքում 2018թվականի համար սահմանել տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը `1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվել են  կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի)  թույլտվության համար.հիմնական շենքերի և շինությունների համար`
ա. մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար`  15000 /տասնհինգ հազար / դրամ.
բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

- 201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 30000 /երեսուն հազար/ դրամ.

-  501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50 000 /հիսուն  հազար /դրամ.

-1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի   և շինությունների  համար՝  50000 /հիսուն հազար  դրամ.

-3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի  և շինությունների  համար՝  100 000 /հարյուր հազար/ դրամ.

գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի  և շինությունների համար` 3000 /երեք հազար /դրամ,

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 5000 /հինգ հազար /դրամ:

2)   համայնքի վարչական տարածքում գոյությունունեցողշենքերիևշինություններիվերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացմանևբարեկարգմանաշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` 3000 /երեք հազար/ դրամ.

 բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից՝ նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն որոշման 3-րդ մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.

 գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա)
շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են
նոր շինարարության համար սույն որոշման 3-րդ մասի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը:

3)   Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քանդման  թույլտվություն չպահանջվող դեպքերի)   թույլտվություն համար` 5000 /հինգ հազար / դրամ.

4)   համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար, օրացույցային
տարվա համար` 150 000 /հարյուր հիսուն հազար/ դրամ. (կիրառվել է 0.75 գործակից, 200000 x 0.75  =  150 000 ):

5)   համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում, կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար, օրացուցային տարվա համար` 45000 /քառասունհինգ  հազար/ դրամ. . (կիրառվել է 0.75 գործակից, 60 000 x 0.75  =  45 000 ):

6)   համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առուվաճառք իրականացնելու թույլտվության համար, օրացուցային տարվա համար` 50 000 /հիսուն հազար / դրամ.

7)   համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային  խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

ա. ոգելից և ալկոհոլային  խմիչքի վաճառքի թույլտվության համար, յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  6000 /վեց  հազար /դրամ.

-  26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 12000 /տասներկու  հազար / դրամ.

-  50-ից մինչև  100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  16000 /տասնվեց հազար / դրամ.

   -  100-ից մինչև  200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 22000 /քսաներկու  հազար /դրամ.

   -  200-ից մինչև  500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 28000 /քսանութ հազար / դրամ.
   - 500 և ավելի  քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  48000 /քառասունութ հազար  / դրամ.

բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար, յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 6000 /վեց  հազար /  դրամ.

-  26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  12 000 /տասներկու  հազար / դրամ.

-  50-ից մինչև  100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  16000 /տասնվեց հազար / դրամ.

   - 100-ից մինչև  200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  22000 /քսաներկու  հազար/ դրամ.

   - 200-ից մինչև  500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  28000 /քսանութ հազար / դրամ.

   -  500 և ավելի  քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝  48000 /քառասունութ հազար  / դրամ.

8) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բացoթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար, յուրաքանչյուր օրվա համար` 350 /երեք հարյուր հիսուն /դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.

9) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացույցային տարվա համար.

ա. առևտրի օբյեկտների համար` 25000/ քսանհինգ հազար / դրամ.

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 100000 /հարյուր հազար / դրամ.

գ. բաղնիքների (սաունաների) համար` 200 000 /երկու հարյուր հազար/  դրամ

դ. խաղատների համար`  500 000 /հինգ հարյուր հազար/ դրամ.

ե. շահումով խաղերի համար` 250 000 /երկու հարյուր հիսուն հազար/  դրամ.զ. վիճակախաղերի համար` 100 000 /հարյուր հազար/ դրամ.

10) համայնքի վարչական տարածքում՝ համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

ա. հիմնական շինությունների ներսում՝

    - մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 4000 /չորս հազար/  դրամ.

    - 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  8000 /ութ հազար /  դրամ.

    -  50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  12000 /տասներկու հազար / դրամ.

    - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  16 000 /տասնվեց  հազար/ դրամ.

    - 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  24 000 /քսանչորս հազար  / դրամ.

    - 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  32 000 /երեսուներկու հազար/ դրամ.

 բ. ոչ հիմնական շինությունների ներսում`

   - մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  1000 /մեկ  հազար/  դրամ.

   - 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  2000 /երկու հազար/ դրամ.

    -  50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  4000 /չորս հազար /  դրամ.

    - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 8000 /ութ  հազար / դրամ.

    - 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  12 000 /տասներկու  հազար / դրամ.

    - 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝  16 000 /տասնվեց  հազար /դրամ.

11) քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար. օրացուցային տարվա համար` 2500 երկու հազար հինգ հազար / դրամ. (կիրառվել է 0,5 գործակից 5000 x 0,5 =2500 )

12)     ավագանու կողմից սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝ 
ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 1500 /հազար  հինգ հարյուր / դրամ.  (կիրառվել է 0,75 գործակից 2000 x 0,75 =1500 )

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ / դրամ. (կիրառվել է 0,75 գործակից 3500 x 0,75 =2625 )

գ. սոցիալական գովազդի համար՝ 0 /զրո/ դրամ.

    դ. այլ արտաքին գովազդի համար`  1125 / հազար հարյուր քսանհինգ / դրամ. (կիրառվել է 0,75 գործակից 1500 x 0,75 =1125 )

ե. դատարկ գովազդային վահանակների համար՝համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով.

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով:

13) Թալին համայնքի  խորհրդանիշերը ` զինանշանը, անվանումը և այլն,որպես օրենքով գրանցված ապրանքային նշան՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար, օրացուցային տարվա համար` 100000 /հարյուր հազար/  դրամ.

14) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար, օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար`  7500   /յոթ հազար հինգ հարյուր / դրամ. (կիրառվել է 0,75 գործակից 10 000 x 0,75 =7500)

15) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար, օրացուցային տարվա համար` 250 000 / երկու հարյուր հիսուն հազար /  դրամ , (կիրառվել է 0,5 գործակից 500 000 x 0,5 =250 000 )

16) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար, օրացուցային տարվա համար՝

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ.

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ հինգ միլիոն դրամ.

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ յոթ միլիոն  դրամ.

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ տաս միլիոն դրամ:

4. Համայնքի տարածքում 2018 թվականի համար  սահմանել տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը`

1)  համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի  մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար ` 10 000 /տաս հազար / դրամ

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո՝ շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝
համայնքի  մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 10000 /տաս հազար / դրամ
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի  մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 10000 /տաս  հազար / դրամ
4) համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փսատաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի  մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 5000 /հինգ  հազար / դրամ
5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի  մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 5000 /հինգ հազար / դրամ  
6) Թալինի Կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ի կողմից աղբահանությունը կազմակերպելու համար աղբահանության վճար `կենցաղային աղբի համար  համայնքում հաշվառված կամ բնակվող  յուրաքանչյուր բնակչի համար  150 դրամ , կամ ըստ բնակարանի ընդհանուր մակերեսի 1քմ-ի  համար 10 դրամ :

Իսկ տնտեսվարող սուբնեկտների համար `
ա/առևտրի /այդ թվում շուկաների / , հանրային սննդի և բնակչության սպասարկման  
այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով 1քմ-ի համար 50 դրամ :
բ/հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ , ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով ` 1քմ-ի համար 50 դրամ : 
գ/արտադրական , արդյունաբերական և գրասենյակային շինությունների մասով 1 քմ-ի համար 15 դրամ :
դ/կրթական , մշակութային , առողջապահական , սպորտային , գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով 1քմ-ի համար 15 դրամ : 
ե/շինություններում , որտեղ իրականացվում  է  1-ից ավել առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկել առավել բարձր դրույքաչափով : 
7.) համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին՝ շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար՝ 1 խմ-ի հաշվով  

___ֆիզիկական անձանց համար ` 500 դրամ
___հիմնարկ ձեռնարկությունների և կազմակերպությունների համար ` 3000 դրամ կամ 1 տոննայի հաշվով համապատասխանաբար 2000 դրամ և 10 000 դրամ
8) համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ 2000 դրամ 
9) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար  փոխհատուցման վճար` 1000 դրամ 
10)համայնքային ենթակայության մանկապարտեզների կողմից մատուցված ծառայությունների դիմաց, փոխհատուցման գումարի չափով սահմանել տեղական վճար ` մանկապարտեզ հաճախելու համար ամսական 6000 դրամ 
11) համայնքային ենթակայության արտադպրոցական հաստատությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց, փոխհատուցման գումարի չափով սահմանել տեղական վճար ` 
ա/Թալինի երաժշտական դպրոցում սովորելու համար ամսական 4000 դրամ 
բ/Թալինի գեղարվեստի դպրոցում սովորելու համար ամսական 3000 դրամ 
գ/ Թալինի Գ. Ավդալյանի անվան մարզադպրոցում մարզվելու համար ` 

      ___գործող խմբերում մարզվող երեխաների համար ամսական 2000 դրամ
      ___մարզական խմբերի համար ամսական 20 000 դրամ
           ջեռուցման սեզոնին ամսական 30000 դրամ :
      ___մարզասարքերով անհատական մարզվող քաղաքացիների համար մեկ ժամը 300 դրամ                        ___մարզասրահը խաղերի կամ մարզումների համար տրամադրելու դեպքում 1 ժամը 2000 դրամ : 

դ) Թալինի մշակույթի կենտրոնի
   ___գործող պարի խմբերում սովորելու համար –անվճար
  ___մշակութային միջոցառումների անցկացման նպատակով  դահլիճը տրամադրելու համար 1 ժամը  - 5000 դրամ
   ___ ժողովների կամ հավաքների նպատակով  դահլիճը  տրամադրելու  համար                                 1 ժամը -20000 դրամ
   ___պետական , բարեգործական և դրանց համարժեք միջոցառումների համար դահլիճը տրամադրել անվճար :
5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2018թվականի հունվարի 1-ից:


                 


Կողմ -6

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ

ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner