|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հոկտեմբերի 2020 թվականի N 266-Ա |
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 31.03.2020թ. N449-Ա հրամանը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել <<ԱՆԱՏ>> ՍՊԸ-ին ենթավարձակալությամբ իրեն տրամադրված 02-003-0207-0049 ծածկագրով 6,4433 հա հողամասում համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 31.03.2020թ. N449-Ա հրամանում նշված կոորդինատների, մինչև 2021թ-ի հուլիսի 1-ը օգտակար հանածոների (տուֆ քարի երևակման) արդյունահանման նպատակով կատարել երկրաբանական ուսումնասիրություն: 2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|