Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N-1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 02.02.2002թ. «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88 որոշման պահանջները և Վարուժան Իշխանի Պողոսյանի կողմից 03.11.2025թ. 056/4908 Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի, Ագարակավան բնակավայրում գտնվող Վարուժան Իշխանի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 02-005-0036-0005 կադաստրային ծածկագրով, 0.0437 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման հողատեսքի:
2.Վերոնշյալ հողամասում գտնվող 02-005-0036-0005-001 կադաստրային ծածկագրով, 124.82քմ ներքին մակերեսով օժանդակ շինության գործառնական նշանակություն համարել փոփոխված որպես խանութի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: