Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
 

Համայնքի ղեկավար ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ

✅ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ ԵՎ ԾՆՆԴԱՎԱՅՐ

Ծնվել է 1983 թվականի օգոստոսի 24-ին, Աշնակ գյուղում։
  
 
✅ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
 
1990-1998թթ.-ին սովորել է Աշնակի Գևորգ Չաուշի անվան դպրոցում: Մասնակցել է Թաեկվանդոյի դասընթացներին՝ ստանալով կարմիր գոտի:
1998-2000թթ.-ին սովորել է Թալինի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոցում:
2000-2005թթ.-ին շարունակել է կրթությունը Ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Ստացել է տնտեսագետի որակավորում:
 
✅ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
 
2012-2018թթ-ին որպես տնօրեն աշխատել է Աշտարակի <<Հայ Ավտոկայան>> ՓԲԸ-ում:
2018-2021թթ.-ին որպես տնօրեն աշխատել է <<Նադոբ>> ՍՊԸ-ում:
2021 թ․ օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է որպես Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
 
✅ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
 
✅ ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
 
2001-2005թթ.-ին եղել է <<Երիտասարդ Երկրապահների>> Թալինի տարածաշրջանի նախագահ:
2005-2007թթ.-ին ծառայել է ՀՀ Զինված ուժերում,զորացրվել է ավագ սերժանտի կոչումով:
2005-2012թթ.-ին եղել է <<Երիտասարդ Երկրապահներ>> -ի վարչության անդամ:
2016թ.-ին մասնակցել է Ապրիլյան պատերազմին:
2016թ.-ին ՀՀ ՊՆ նախարարի կողմից պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով՝ No 3792:
2018թ.-ից մինչ օրս Արագածոտնի մարզի Երկրապահ կամավորկանների միության փոխնախագահն է:
2020թ.-ին մասնակցել է 44-օրյա պատերազմին, եղել է ջոկատի հրամանատար Հադրութում: Հոկտեմբերի 11-ին ստացել է վիրավորում և բուժումը շարունակել է Մոսկվայում: Ներկայումս առողջական վիճակը բավարար է:
2021 թ. հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությանը առաջադրվել է որպես թեկնածու «Հանրապետություն» կուսակցության կողմից։
2021թ.-ի մարտի 5-ին ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է <<Մարտական ծառայության>> մեդալով՝ No 10359:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է որպես ԹԱԼԻՆ համայնքի համայնքապետի թեկնածու։

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝0249 2-25-46
Էլ. փոստ՝taliniqaxaqapetaran@list.ru
Գրել նամակ՝-

Ընդունելություն

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

5037

Լիազորությունների

Սկիզբ՝17/08/2021
Ավարտ՝15/10/2022

Կուսակցություն

Քաղաքացիական պայմանագիր

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner