Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 17-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2024 թվականի N 17-Ն

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1. Հաստատել Թալին համայնքի 2024թ-ի տարեկան բյուջեն՝
Եկամուտների մասով – 2304681.7 (հազ. դրամ)/վարչական բյուջե/
Եկամուտների մասով – 2200454.8 (հազ. դրամ)/ֆոնդային բյուջե
Պահուստային ֆոնդ – 400000,0 (հազ. դրամ)
Ծախսերի մասով – 2308201.7 (հազ. դրամ) /վարչական բյուջե /
Ծախսերի մասով – 2526814.3 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե/
Պակասուրդ – 329879.5 (հազ. դրամ)
2. Հաստատել Թալին համայնքի 2024թ-ի տարեկան բյուջեն համաձայն կից հավելվածի։
3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։
6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։
7. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։
8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։
9. Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։
10. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։
11. Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու 27.12.2023թ-ի <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2023թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> N 161-Ն որոշումը:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -13

ԱՐՄԵՆ ԾԱՌՈՒԿՅԱՆ

ԲԱԲԿԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԷՄԻՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍԵՐԳԵ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՍԱՓԵՅԱՆ ՏԱՎՐՈՍ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -1

ՀԱԿՈԲՅԱՆ ՂՈՒԿԱՍ

Ձեռնպահ -4

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՎԻԹ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(194.73 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner