Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Թալին համայնքի ավագանին որոշում է՝
1.Թալին համայնքի 2024թ-ի բյուջեում նախատեսել 20 մլն դրամ գումար՝ 2024թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
2.Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական և առողջապահական ոլորտները սահմանել որպես առաջնահերթություն։
3.Համայնքի ղեկավարին՝
1) Սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը, որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2024թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկները ներկայացնել ավագանու հավանությանը.
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: