Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 42-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 42-Ա


Զեկ. ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ

<<ԱՆՀԱՅՏ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ>> ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Նկատի ունենալով ,որ ք. Թալին Ռ.Լևոնյան փողոց 105 հասցեում գտնվող 02-003-120-007 ծածկագրով 0.2659 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բաց է թողնվել և չի արտացոլվել ՀՀ կառավարության 09.03.2006թ. N 435-Ն որոշման մեջ որպես համայնքին անհատույց փոխանցվող հողամաս, ինչպես նաև  հաշվի առնելով որ համայնքապետարանում  այն հաշվառված է <<Անհայտ սեփականատերեր>>  հողամաս, ղեկավարվելով <<Տեղական ինքկառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով  և ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի 01.06.2010թ. N 186-Ն  հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի    5-րդ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը , համայնքի ավագանին որոշում է `

1. Թալին համայնքի 02-003-120-007 ծածկագրով, Ռ.Լևոնյան փողոց 105 հասցեում գտնվող 0.2659 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման  հողամասը  ճանաչել համայնքի սեփականություն:
2.Թալին համայնքի ղեկավար Ս. Արամյանին ` ապահովել նշված հողի նկատմամբ Թալին համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը : 
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդ   օրվանից :

                       Կողմ                         Դեմ                           Ձեռնպահ

 


Որոշման նախագիծը նախապատրաստեց
            Ա.Միքայելյանը 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner