Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 94-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 94-Ա


Զեկ. ՄՆԱՑԱԿԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԾՐԱԳՐԻ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առաջարկությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է`

1.Ծրագրին մասնակցելու համար դիմել ՀՏԶՀ-ին` համայնքի հետևյալ առաջնահերթ խնդրով՝ համայնքի երեխաների կրթության իրավունքի իրացման և վթարներին արագ արձագանքման նպատակով տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու ծրագրով:
2.Առաջարկի հաստատման դեպքում կատարել առնվազն 20% ներդրում` ՏԻԱԲ (Տեղական ինքնակառավարման ապակենտրոնացման բարեփոխումներ) ծրագրի պահանջներին համապատասխան։
3.Ծրագրի իրականացման դեպքում ձեռք բերված միջոցների շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:
4.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ` ծրագրին մասնակցելու վերաբերյալ:
5.Ձեռք բերված միջոցները չօգտագործել այլ նպատակներով, չօտարել կամ չսեփականաշնորհել ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՆԱՑԱԿԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner