Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 846-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 մայիսի 2024 թվականի N 846-Ա

ՀՀ ՇՂԱՐՇԻԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ «ԱՐԳԱՍ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ ՂԵՎՈՆԴ ՀԵԲՈՅԱՆԻ ՄԻՋԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԵՎ ՇՂԱՐՇԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒ «ԱՐԳԱՍ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՄԻՋԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467, 468, 469 հոդվածների 1-ին մասերով, 616 հոդվածի 3-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Թալին համայնքի ավագանու 29.09.2023թ-ի թիվ 108-Ա և 30.11.2023թ-ի թիվ 145-Ա որոշումները, Թալին համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «ԱՐԳԱՍ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքավայրում ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ 26.03.2024թ-ի արձանագրությունը և 2024թ-ի մայիսի 3-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարին հասցեագրած Արթուր Մարգարյանի դիմումը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1․02-084-0104-0093 կադաստրային ծածկագրով 2,585 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի 3․1 կետում կատարել տարեկան վարձավճարի փոփոխություն՝ 26,000 (քսանվեց հազար) թիվը փոխարինել 254,600 (երկու հարյուր հիսունչորս հազար վեց հարյուր) թվով։
2․02-084-0104-0112 կադաստրային ծածկագրով 0,1122 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի 3․1 կետում կատարել տարեկան վարձավճարի փոփոխություն՝ 6,600 (վեց հազար վեց հարյուր) թիվը փոխարինել 11,100 (տասնմեկ հազար մեկ հարյուր) թվով։
3․02-084-0104-0115 կադաստրային ծածկագրով 7,9227 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի 3․1 կետում կատարել տարեկան վարձավճարի փոփոխություն՝ 480,000 (չորս հարյուր ութսուն հազար) թիվը փոխարինել 780,300 (յոթ հարյուր ութսուն հազար երեք հարյուր) թվով։
4.Թալին համայնքի ղեկավար Տավրոս Էդիկի Սափեյանի և «ԱՐԳԱՍ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Մարգարյանի միջև կնքել հողամասերի վարձակալության պայմանագրերում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner