Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 125-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 125-Ա


Զեկ. ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական Ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ կառավարության 29․12․2011թ․ թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17 կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ․ դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 13․10․2023թ. N 2/փ-352 դրական եզրակացությունը,

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել համայնքային սեփականություն հանդիսացող 02-057-0108-0856-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 6,99118 հա, 02-057-0108-0841-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,69782 հա, 02-057-0108-0857-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,04377 հա, 02-057-0108-0857-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,00033 հա, 02-057-0108-0841-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,0391 հա, 02-057-0108-0249-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,03104 հա, 02-057-0108-0841-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,0004 հա, 02-057-0108-0841-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,05886 հա, 02-057-0108-0863-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 3,23574 հա, (ընդամենը՝ 11,09824 հա) մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր և վարելահող գործառնական նշանակության հողերից, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողերի:
2.Թալին համայնքի ղեկավարին՝ <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 30-րդ մասի համաձայն, նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և կատարել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության պետական գրանցում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner