Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 17 - Մայիս 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 15 - Մայիս 14
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 10 - Մայիս 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 4 - Մայիս 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 4 - Մայիս 16
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 3 - Մայիս 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 28 - Մայիս 7
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024,Մարտ 28 - Դեկտեմբեր 31
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 26 - Ապրիլ 26
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Մարտ 26 - Ապրիլ 26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 4 - Ապրիլ 23
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 4 - Ապրիլ 23
ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ.
2021,Սեպտեմբեր 27 - 2024,Սեպտեմբեր 27

ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 1
 
Ժամանակահատված19/12/2014 - 30/06/2018
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
ԱնվանումԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ
Նպատակ

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի 2015-2018թթ. զարգացման քառամյա ծրագիրը (ՀԶՔԾ) մշակվել է՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) իրավասություններն ու լիազորությունները նրանց գործունեության բնագավառներում (ոլորտներում), ՀԶՔԾ-ի մշակման մեթոդաբանական առանձնահատկությունները և ծրագրային հիմքերը:Ներկայացվող ՀԶՔԾ-ն առաջիկա չորս տարիների համար հանդիսանալու է Թալին համայնքի զարգացման հիմնական փաստաթղթերից մեկը: Այն մշակվել է մասնակցային եղանակով՝ հաշվի առնելով համայնքի շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկությունները: Հարցումների միջոցով վեր են հանվել  համայնքի բնակիչներին հուզող խնդիրները,  դրանք գնահատվել են համայնքային ժողովի ժամանակ համայնքային ակտիվ խմբի կողմից և դասակարգվել ըստ առաջնահերթության: Վերհանված հիմնախնդիրների հիման վրա, ելնելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջներից, համայնքի ղեկավարը համայնքի աշխատակազմի հետ միասին մշակել են համայնքի 2015-2018թթ. ՀԶՔԾ-ն, որը քննարկվել և հաստատվել է համայնքի ավագանու կողմից և դրվել է գործողության մեջ:Այն ներկայացնում է համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի համալիր վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական և տնտեսական ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջություն, որը նախատեսում է ռազմավարական քաղաքականությամբ համայնքի խնդիրների արդյունավետ լուծում և նպատակային բյուջետավարման գործընթացի իրականացում: ՀԶՔԾ-ն ներառում է նաև Թալին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների նախընտրական ծրագրերի բաղադրիչները: Թալին համայնքի ներդաշնակ և համաչափ զարգացման, Թալինի բնակիչների բարեկեցության ապահովման համար առաջիկա չորս տարիներին ընդունված ծրագիրը հանդիսանալու է  համայնքի ամենօրյա փաստաթուղթը:
ՀԶՔԾ-ի 1-ին բաժնում  ներկայացվում է համայնքի սոցիալ-տնտեսական ընդհանուր և ոլորտային փաստացի իրավիճակի և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների բնութագրումը և վերլուծությունը: Բաժնում ներառվել է նաև համայնքի ՈՒԹՀՎ-վերլուծությունը՝ հիմնվելով համայնքի իրավիճակի վերլուծության ու գնահատման արդյունքների վրա և ձևակերպելով համայնքի ուժեղ և թույլ կողմերը, զարգացման ներքին ու արտաքին հիմնական հնարավորությունները, համայնքին սպառնացող հիմնական վտանգները:
ՀԶՔԾ-ի 2-րդ բաժնում  սահմանվում են համայնքի երկարաժամկետ տեսլականը, թե ինչպիսին ենք ցանկանում տեսնել մեր համայնքը ապագայում, ռազմավարությունը և սույն ՀԶՔԾ-ի հիմնական նպատակները:
ՀԶՔԾ-ի 3-րդ բաժնում ներկայացվում են պետության և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համայնքում գալիք չորս տարիների ընթացքում նախատեսվող (շարունակվող) համագործակցության ուղղությունները:
ՀԶՔԾ-ի 4-րդ բաժնում ներկայացվում է համայնքի ֆինանսական վիճակի վերլուծությունը, գնահատումը և կանխատեսումը՝ ըստ համայնքի բյուջեի եկամտային ուղղությունների (սեփական եկամուտներ, պաշտոնական տրանսֆերտներ, փոխառու միջոցներ)՝ դիտարկելով նախորդ երկու և գալիք չորս տարիների եկամտային ցուցանիշները:
ՀԶՔԾ-ի 5-րդ բաժնում  ներկայացված են համայնքի զարգացման ծրագրերը: Դրանք գնահատվել են ըստ սահմանված չափորոշիչների և սահմանվել են առաջնահերթություններ: Ամփոփ ձևով ներկայացվել են առաջնահերթ այն ծրագրերը, որոնք մոտավոր հաշվարկներով ակնկալվում է, որ հնարավոր կլինի իրականացնել կանխատեսվող ֆինանսական միջոցներով: Գալիք չորս տարիների ընթացքում իրականացման ենթակա ծրագրերը ձևակերպվել են՝ օգտագործելով ծրագրերի կազմման օրինակելի ձևը, ինչպես նաև ներկայացնելով ծրագրերի ֆինանսավորման աղբյուրները (համայնքի բյուջե, ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ, այլ) և դրանց մոտավոր արժեքներն՝ ըստ գալիք չորս տարիների:
ՀԶՔԾ-ի 6-րդ բաժնում  ներկայացվում է համայնքի սեփականություն համարվող շենքերի ու շինությունների, հողամասերի օտարման քառամյա ծրագիրը:ՀԶՔԾ-ի եզրափակումում ներկայացվում են համառոտ մոտեցումներ՝ ՀԶՔԾ-ի իրականացման, վերահսկման և գնահատման, ծրագրերի իրականացման արդյունքների քննարկման, ՀԶՔԾ-ում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման գործընթացների վերաբերյալ:ՀԶՔԾ-ի հավելվածներ բաժնում գնահատվել և կանխատեսվել են համայնքի հիմնական ցուցանիշները՝ գալիք չորս տարիների կտրվածքով:

Իրականացնող կազմակերպություն(ներ)ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
(274.38 Կբ)
Կից փաստաթղթեր
Հաշվետվություններ

Հանձնարարական

Հաղորդագրություն


Դիտել փաստաթղթաշարժը
Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner