Այսօր: Չորեքշաբթի, 27 Օգոստոսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.08.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

26.08.25 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքապետարանի ղեկավար կազմի և Կոմունալ ՀՈԱԿ-ի պատասխանատուների մասնակցությամբ։
Խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին տեղեկություններ համայնքի բոլոր բնակավայրերում և Թալին քաղաքում արդեն ընթացող ծրագրերի և առաջիկա անելիքների մասին։ Ներկայումս իրականացվում են ջրագծերի կառուցման ու բարեկարգման, ճանապարհաշինական և մայթերի ասֆալտապատման, գազաֆիկացման, պուրակների կառուցման, ՀՈԱԿ-ների շենքերի վերանորոգման և կառուցման, շինարարական և այլ բնույթի տարատեսակ աշխատանքներ։
Քննարկումը եզրափակվեց համայնքի ղեկավարի հանձնարարականներով, որոնք ուղղված էին աշխատանքների արդյունավետ համակարգմանը և ծրագրերի որակյալ իրագործմանը։
25.08.25 «ԵՄ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹ-2025»-Ի ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ`ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Օգոստոսի 25-ին Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների, միջոցառումների ակտիվ մասնակիցների և կազմակերպիչների պարգևատրման արարողություն։Մասնակցեցին ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան մասնակցած կրթօջախների ներկայացուցիչները և մրցանակակիր երիտասարդները։Թալինի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի և սպասարկման բաժնի կողմից Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվել է 4 միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 100 մարդ։ Համայնքի կրթական և մարզամշակութային կենտրոնների ներգրավվածությամբ կազմակերպվել է հեծանվավազք, նկարչական մրցույթ, դասընթացներ, ... Մանրամասն
25.08.25 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ներքին Բազմաբերդի բուժամբուլատորիայում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ:

Ոսկեթաս բնակավայրում իրականացվել են արտաքին լուսավորության բարելավման աշխատանքներ, բնակիչների անվտանգ ու հարմարավետ տեղաշարժը ապահովելու նպատակով փոխվել են այրված լամպերը։

 Մաքրման աշխատանքներ են իրականացվել Դավթաշենի կենցաղի տան բակային տարածքում:

Վերին Սասնաշեն բնակավայրում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ:

 

21.08.25 ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Թալին քաղաքում մեծ թափով իրականացվում են և առաջիկայում ևս կշարունակվեն ասֆալտապատման և բարեկարգման հսկայածավալ աշխատանքներ՝ համայնք-պետություն համագործակցությամբ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։Աշխատանքները ներառում են ինչպես քաղաքի տարբեր փողոցների ասֆալտապատում, մայթերի կառուցում և վերանորոգում, այնպես էլ բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգում և համայնքային նշանակության մի շարք հատվածների նորոգում։Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և աշխատանքներն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ այցելեց քաղաքի տարբեր հատվածներ։ Համայնքի ղեկավարը հետևեց ընթացիկ աշխատանքներին, ուսումնասիրեց ... Մանրամասն
21.08.25 ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ
Այսօր Թալինի համայնքապետարանում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Թալին համայնքի բնակիչները և կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց հուզող հարցերով դիմեցին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանին։ Ընդունելությանը մասնակցեցին Թալինի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ;Հանդիպման ընթացքում քննարկվեցին և պարզաբանում ստացան մի շարք խնդիրներ։ Յուրաքանչյուր հարցի լուծման համար Սերգե Մկրտչյանը համապատասխան հանձնարարականներ տվեց համայնքապետարանի ստորաբաժանումներին։Քաղաքացիների ընդունելության շրջանակում Սերգե Մկրտչյանը հանդիպեց նաև «Ժեստ» հոգեբանական և անձի զարգացման կենտրոնի ղեկավար Մարիամ Մեհրաբյանին ու կենտրոնի աշխատակից, հերոս Անդրանիկ Մանուկյանի կնոջը՝ ... Մանրամասն
21.08.25 ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հարգելի՛ ուսանողներ,Թալինի համայնքապետարանը ներդնում է «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի տրանսպորտային երթուղիներից օգտվելու զեղչային համակարգ` համայնքի ուսանողների համար։Այսուհետ Թալին համայնքի բոլոր ուսանողներին կտրամադրվեն հատուկ չիպ-քարտեր, որոնց միջոցով Թալին համայնք–Երևան և Երևան–Թալին համայնք երթուղիներով երթևեկելիս ուղեվարձը կզեղչվի 400 դրամով, ամեն երթևեկության դեպքում, բայց ոչ ավելի՝ քան օրական երկու անգամ։Չիպ-քարտերը ստանալու համար անհրաժեշտ է օգոստոսի 26-ից սկսած այցելել Թալինի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ (1-ին հարկ) և ներկայացնել՝• անձը հաստատող փաստաթուղթ,• այս ուսումնական տարվա ուսանողական տոմս կամ համալսարանից տրված տեղեկանք։Հեռակա ... Մանրամասն
19.08.25 ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԻ ՕՐԸ
Օգոստոսի 18-ին Ալավերդի քաղաքում նշվեց քաղաքի օրը։Տոնական միջոցառմանը հրավիրված էր նաև Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։ Տոնին մասնակցում էին պաշտոնատար անձինք, համայնքների ղեկավարներ ու բազմաթիվ հյուրեր։Միջոցառման կարևոր պահերից էր շնորհակալագրերի հանձնման արարողությունը։ Պարգևատրվեցին մարդիկ, հասարակական կազմակերպություններն ու կառույցները, որոնք 2024 թ․ մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած աղետի ժամանակ ցուցաբերել էին անմիջական աջակցություն։Այդ օրերին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքի կամավորական թիմը շուրջ երեք օր եղել էին Ալավերդիում՝ իրենց ներդրումը բերելով աղետի հետևանքների հաղթահարման գործընթացում։ Նրանց նվիրվածության և աջակցության համար Ալավերդի համայնքի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner