Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 31.12.1998թ․ թիվ 867 որոշման պահանջներով, նկատի ուենալով այն հանգամանքը, որ Թովմաս Պետրոսի Խաչատրյանի /հինգ անձ/ համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասից քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային օգտագործմանը, չի ընդգրկված ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման, նաև հնագիտական պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ճանաչել Խաչատրյան Թովմաս Պետրոսի, Խաչատրյան Սուսաննա Վարազդատի, Խաչատրյան Լիանա Թովմասի, Խաչատրյան Մարի Թովմասի և Խաչատրյան Սոսե Թովմասի համատեղ սեփականության իրավունքը, Թալին համայնքի Արտենի բնակավայրի 02-021-0025-0001 ծածկագրի տակ գրանցում ստացած հողամասից ավել օգտագործվող 0.03814 հա հողամասի նկատմամբ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: