Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 551-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2024 թվականի N 551-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Աշոտ Երվանդի Օհանյանը, հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ վճարելու պարտավորությունը, ինչի կապակցությամբ 2024 թվականի մարտի 05-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Թալինի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն հհ կա ագկ պկ կողմից տրված Աշոտ Երվանդի Օհանյանն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքեր, որի համար վճարման ենթակա անշարժ գույքի հարկը կազմում է 111․627 ՀՀ դրամ դրամ, որից ապառք՝ 79․021 ՀՀ դրամ, իսկ տույժ՝ 32․606 ՀՀ դրամ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի մարտի 25-ին, ժամը 11․55-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով Աշոտ Երվանդի Օհանյանը պատշաճ կարգով ծանուցվել է, սակայն չի ներկայացել հանձնաժողովի նիստին։

3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` «հարկ վճարող է համարվում կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր,նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն»:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի` «հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով»: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով վարչական վարույթի քննարկման մասին 2024 թվականի մարտի 25-ի արձանագրությունը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Աշոտ Երվանդի Օհանյանից հօգուտ Թալին համայնքի բյուջե գանձել ընդհանուր 111․627 ՀՀ դրամ, որից ապառքի գումար՝ 79․627 ՀՀ դրամ, տույժի գումար՝ 32․606 ՀՀ դրամ։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալին համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner