Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Գառնիկ Սահրադյանի կողմից 03.05.2024թ-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 19․12․2023թ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2023NGNHYG, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը և պարիսպը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով,ստացել է <<Ա․Ռ․Մ․ՇԻՆ>>ՍՊԸ-ի /լիցենզիա 16029/ դրական եզրակացություն, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
1.Կառուցապատող Գառնիկ Սահրադյանի կողմից 02-016-0046-0031 կադաստրային ծածկագրով Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի, Մանուշյան փողոց, բնակելի տուն 19 հասցեում գտնվող, սեփականություն հանդիսացող 1200քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 75,98քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տուն 73քմ, և պարիսպ 2,98քմ ճանաչել օրինական գույք, որպես Գառնիկ Գալուստի Սահրադյանի,Հեղինե Վոլոդյայի Հովհաննիսյանի,Վոլոդյա Գալուստի Սահրադյանի, Էվելինա Գալուստի Սահրադյանի և Գալուստ Գարնիկի Սահրադյանի համատեղ սեփականություն:
2.Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 65365 (վաթսունհինգ հազար երեք հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ ( բնակելի տուն 73x874=63802դրամ, պարիսպ 2,98 x524,4=1563դրամ,) ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագիրը ներկայացնելու հաջորդող օրվանից: