Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 848-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 մայիսի 2024 թվականի N 848-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքկառավարման մասին >> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 67-րդ և 68-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ>> -ի 5-րդ գլխի և հիշյալ որոշման 3-րդ կետի <<ա>> ենթակետի պահանջներով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 5-րդ և 8-րդ հոդվածներով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ավագանու 28.02.2024թ. N 07-Ա և 30.04.2024թ. N 49-Ա որոշումները.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

2024 թվականի հունիսի 11-ին 11:00-ին, Թալինի համայնքապետարանում (հասցեն ք.Թալին,Գայի 1, 3-րդ հարկ) անցկացնել հողամասերի աճուրդ-վաճառք:

-Աճուրդի առարկա են հանդիսանում՝

Լոտ 1. Թալին համայնքի, Արտենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-021-0060-0040 ծածկագրով, 0․02225 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը, Թալին համայնքի, Արտենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-021-0281-0004 ծածկագրով, 0․3229 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը, Թալին համայնքի, Արտենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-021-0055-0202 ծածկագրով, 0․3589 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը, Թալին համայնքի, Արտենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-021-0060-0045 ծածկագրով, 0․2965 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը, Թալին համայնքի, Արտենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-021-0060-0044 ծածկագրով, 0․0598 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը և Թալին համայնքի, Արտենի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-021-0060-0043 ծածկագրով, 0․03307 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասը, ընդամենը՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք և վարելահող գործառնական նշանակության հողամասեր 1,09342 հա, 1քմ-ի մեկնարկային գինը 36 ՀՀ դրամ, ընդամենը 393632 ՀՀ դրամ։ Հողամասերն օտարվում են ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 196816 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 19682 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասերից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասերը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չեն առաջացնում սերվիտուտ:

Լոտ 2. գ․ Արագածավան Մարշալ Բաղրամյան փողոց 1-ին փակուղի 1 հասցեում գտնվող 02-016-0028-0057 ծածկագրով, 0․00619 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 620 ՀՀ դրամ, ընդամենը 38378 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 19189 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 1919 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:

Լոտ 3. գ․ Արագածավան Ա․ Գրիբոյեդովի փողոց 37 հողամաս հասցեում գտնվող 02-016-0693-0051 ծածկագրով, 0․0064 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 620 ՀՀ դրամ, ընդամենը 39680 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 19840 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 1984 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:

Լոտ 4. գ․ Ակունք 9-րդ փողոց 1/3 հասցեում գտնվող 02-007-0086-0016 ծածկագրով, 0․1 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 170 ՀՀ դրամ, ընդամենը 170,000 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 85000 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 8500 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:

Լոտ 5. գ․ Լուսակն 1 հողամաս հասցեում գտնվող 02-052-0133-0017 ծածկագրով, 1,152 հա ջրային նպատակային նշանակության, ջրային գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 170 ՀՀ դրամ, ընդամենը 1,958,400 ՀՀ դրամ։ Հողամասն օտարվում է ըստ նշանակության օգտագործելու համար։ Աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 50%-ի չափով՝ 979,200 ՀՀ դրամ, իսկ աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 97,920 ՀՀ դրամ։ Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը՝ աճուրդը սկսելուց առնվազն 30 րոպե առաջ։ Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ (ճանապարհ, էլ.հաղորդման գծեր): Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի, մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 ՀՀ դրամ) և անձնագիր։ Հայտերն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ ժամը 10։00-17։00-ն, ընդմիջում՝ 13։00-14։00-ն։ Աճուրդի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ։

Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով։ Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը վերադարձվում է նրան, եթե հաղթել է՝ նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ։

Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։

Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձիք և աճուրդի մասնակից չհամարվող անձիք (դիտորդի կարգավիճակով)։

Աճուրդի մասնակից չհամարվող անձիք աճուրդին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 ՀՀ դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր։ Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է։

Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավել է։ Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 5 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։ Հողամասերի օտարումն իրականացվում է դասական աճուրդով։

Լոտի ուսումնասիրման համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16։00-18։00։

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.02 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner