Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 554-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2024 թվականի N 554-Ա

ՄՀԵՐ ԳԵՂԱՄԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԱԾ 143,5 ՔՄ ՊԱՀԵՍՏԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 52-րդ և 118-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով սահմանված պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշման պահանջները, Մհեր Ստեփանյանի կողմից Թալին համայնքի ղեկավարին հասցեագրված 19.03.2024թ-ի դիմումը, և հաշվի առնելով, որ պահեստի սպասարկման համար իրեն հատկացվող 143,5 քմ հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին:

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Վերականգնել ՀՀ ժողպատգամավորների Թալինի շրջանի Զովասարի գյուղխորհրդի գործադիր կոմիտեի սեփականաշնորհման հանձնաժողովի 25․07․1992թ-ի №2 ակտի հիման վրա Զովասարի գյուղխորհրդին պատկանող գրասենյակային շենքին կից՝ Մհեր Ստեփանյանի սեփականությունը հանդիսացող պահեստի սպասարկման համար նախատեսված 143,5 քմ հողամասը հատկացնելու հիմքերը
2. Վերոնշյալ հողամասը ճանաչել Մհեր Գեղամի Ստեփանյանի սեփականություն՝ պայմանով, որ հետագա գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կկատարվի հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner