Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 796-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2024 թվականի N 796-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ Ք․ԹԱԼԻՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ 3 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Հովհաննես Մկրտչյանի կողմից 11․04.2024թ-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը և 13․11․2023թ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2023PARKUL և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ ինքնակամ կառուցված բնակելի տան 1-ին հարկը, բնակելի տան 2-րդ հարկը, աստիճանահարթակը, հացատունը, ինքնակամ շինությունը, ջրավազանը, թվով 4 պարիսպները, ինքնակամ բացված 4 պատուհանները, 1 դուռը, դռան ձևափոխված 1 պատուհանը, փակված 1 պատուհանը և բացվածքների ձևափոխված 2 դռներն ու 1 պատուհանը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Հովհաննես Մկրտչյանի կողմից 02-003-0084-0017 կադաստրային ծածկագրով Թալին համայնքի ք․Թալին Բարեկամության փողոց 1-ին փակուղի 3 բնակելի տուն հասցեում գտնվող, իրեն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 591քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 275,52քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տան 1-ին հարկը – 64,84քմ, բնակելի տան 2-րդ հարկը – 66,99քմ, աստիճանահարթակը – 10,09քմ, հացատունը – 20,33քմ, ինքնակամ շինությունը – 51,53քմ, ջրավազանը – 36,45քմ, 1-ին պարիսպը – 13,84քմ, 2-րդ պարիսպը – 4,95քմ, 3-րդ պարիսպը – 5,31քմ, 4-րդ պարիսպը – 1,19քմ ինքնակամ բացված 4 պատուհանները, 1 դուռը, դռան ձևափոխված 1 պատուհանը, փակված 1 պատուհանը և բացվածքների ձևափոխված 2 դռներն ու 1 պատուհանը ճանաչել օրինական գույք, որպես Հովհաննես Մկրտչյանի, Մարինե Քալաշյանի և Ալիկ Մկրտչյանի ընդհանուր համատեղ սեփականություն:
2. Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 345194 (երեք հարյուր քառասունհինգ հազար մեկ հարյուր իննսունչորս) ՀՀ դրամ (275,52քմ x 1209) + (10 հատ x 1209)։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագիրը ներկայացնելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner