Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 740-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2024 թվականի N 740-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ, ԶԱՐԻՆՋԱ ԲՆԱԿԱՎԱՅՐ 13-ՐԴ ՓՈՂՈՑ 9 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈւՑՎԱԾ ՇԻՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Լյուդմիլա Տեփանոսյանի կողմից 23.11.2023թ. Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 04.07.2023թ. «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 20237AZUTL, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ ինքնակամ կառուցված բնակելի տուն 1-ին հարկը, բնակելի տուն 2-րդ հարկը և երկու բ/պ-ները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1․Թալին համայնքի, Զարինջա բնակավայր, 13-րդ փողոց 9 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-044-0106-0104-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 650քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատում գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 296.38քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տուն 1-ին հարկը, բ/պ-ն - 143.48քմ և բնակելի տուն 2-րդ հարկը, բ/պ-ն – 152.90քմ ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2․ Առաջարկել կառույցն իրականացրած Լյուդմիլա Տեփանոսյանին գնել օրինական ճանաչված 296.38քմ ընդհանուր մակերեսով շինությունները՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 1368 (մեկ հազար երեք հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ, իսկ 650քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 92.4 (իննսուներկու ամբողջ չորս տասնորդական) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner