Ղեկավարվելով ՀՀ հողային oրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 09․04․2024թ-ի թիվ 1 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալին համայնքի Դիան բնակավայրի 02-038-0109-0003 ծածկագրի տակ գտնվող գյուղատնտեսական նշանակության, 5,5303 հա արոտավայր գործառնական նշանակությամբ և 0,1167 հա վարելահող գործառնական նշանակությամբ ընդհանուր՝ 5,647 հա հողամասը վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 73420 (յոթանասուներեք հազար չորս հարյուր քսան) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրելու Արտակ Ռազմիկի Հովհաննիսյանին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 33000 (երեսուներեք հազար) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: