Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 552-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2024 թվականի N 552-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, Ք.ԹԱԼԻՆ Ռ․ՄԻՐՈՅԱՆ ՓՈՂՈՑ 6/16 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈւՑՎԱԾ ՇԻՆՈւԹՅՈւՆՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈւ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ և 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Սեդրակ Հարթենյանի կողմից 17.01.2024թ. Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 15.12.2023թ. «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2023MX4ATR, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը՝ ինքնակամ կառուցված ավտոտնակը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Թալին համայնքի ք. Թալին Ռ․Միրոյան փողոց 6/16 ավտոտնակ հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-003-0040-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 55,4քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 35,77քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակը ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2․ Առաջարկել կառույցն իրականացրած Սեդրակ Հարթենյանին գնել օրինական ճանաչված 35,77քմ արտաքին մակերեսով շինությունը՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 1209 (մեկ հազար երկու հարյուր ինը) ՀՀ դրամ, իսկ 55,4քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 1221 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner