Հարգելիʹ հայրենակիցներ
Սիրելիʹ թալինցիներ
2022թվականի հուլիսի 11-ին, Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ քննարկում, սույն թվականի հուլիսի 16-ին <<Թալինի օր>> տոնակատարությունը կազմակերպված և բովանդակալից իրականացնելու հարցի վերաբերյալ։
Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը ներկաներին տվեց կոնկրետ հանձնարարականներ միջոցառումը պատշաճ և կազմակերպված անցկացնելու համար։
Միաժամանակ որոշվեց, որ <<Թալինի օր>> տոնակատարության մեկնարկը կլինի ժամը 17։00-ին, իսկ տոնական շքեղ հրավառությունը` ժամը 22։00-ին։
Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։
Թալինի համայնքապետարան