Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 15․07․2025թ-ի թիվ 4 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի 02-060-0202-0374 ծածկագրի տակ գտնվող 6,33563 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով, 7 տարի ժամկետով, տարեկան 76,000 (յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրելու Վալոդյա Ֆիրդուսի Մակարյանին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 33,500 ( երեսուներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: