Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին մասով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ Թալին համայնքի ղեկավարի «13» մարտի 2024թ-ի N 439-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերը կարդալ հետևյալ խմբագրությամբ․
1) Կառուցապատող Ավետիք Ավետիսյանի կողմից 02-035-0027-0004 կադաստրային ծածկագրով Թալին համայնքի, Դաշտադեմ բնակավայրի 1-ին փողոց 20 բնակելի տուն հասցեում գտնվող, իր սեփականությունը հանդիսացող 0,25հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 86․0քմ արտաքին մակերեսով շինությունները՝ անավարտ շինությունը – 57,0քմ և մինչև 2001թ մայիսի 15-ը կառուցված ավտոտնակը – 29,0քմ ճանաչել օրինական գույք, որպես Ավետիք Ավետիսյանի սեփականություն:
2) Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 21603 (քսանմեկ հազար վեց հարյուր երեք) ՀՀ դրամ (57,0քմ x 379)։ 3
) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։