|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 սեպտեմբերի 2024 թվականի N 1780-Ա |
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և ՀՀ կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշուման 100-րդ և 109-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Քաղաքաշինության Կոմիտեի նախագահի №01/27․1/14218-2024 գրությունը և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի 16․09․2024թ-ին տված №201 դրական եզրակացությունը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ն․Սասնաշեն բնակավայրի 3-րդ փողոց թիվ 10 հասցեում գտնվող, 02-074-0003-0021 կադաստրային ծածկագրով հողամասում, դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման համար տալ շինարարության թույլտվություն։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից : |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|