 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2026 թվականի N 1528-Ա
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՐԻՆԴ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 02-048-0101-0201 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ 0,33185 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 05․08․2026թ-ի թիվ 3 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ'
1.Թալին համայնքի Իրինդ բնակավայրի 02-048-0101-0201 ծածկագրի տակ գտնվող գյուղատնտեսական նշանակության 0,33185 հա մակերեսով արոտավայր հողամասը, վարձակալության իրավունքով, 5 տարի ժամկետով, տարեկան 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրել Սամվել Բենյամինի Մանուկյանին։
2.Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 33,500 (երեսուներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Տ. ՍԱՓԵՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թալին