 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 նոյեմբերի 2025 թվականի N 2148-Ա
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն ՀՀ տարածքային կառավարման նախարարի 29.08.2006թ-ի N 13-Ն հրամանով հաստատված՝ համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի 11-րդ կետի պահանջների,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Թալինի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի 2.1-2 ծածկագրով բաժնի պետի, համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի 2․1-4 ծածկագրով բաժնի պետի, համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի 2․1-6 ծածկագրով բաժնի պետի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի 2․3-17 ծածկագրով գլխավոր մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի 2․3-15 ծածկագրով գլխավոր մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի 2․3-5 ծածկագրով գլխավոր մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի 2․3-7, 2․3-8, 2․3-9, 2․3-11 ծածկագրերով գլխավոր մասնագետների, համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի 2․3-12 ծածկագրով գլխավոր մասնագետի և համայնքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման և տրանսպորտի բաժնի 2․3-14 ծածկագրով գլխավոր մասնագետի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացնել մրցույթ:
2.Մրցույթի անցկացման օր նշանակել 2025թ-ի դեկտեմբերի 10-ը:
3.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
Հայտարարության տեքստը ըստ հավելվածի:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Տ. ՍԱՓԵՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թալին