 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 մարտի 2026 թվականի N 415-Ա
ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքկառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն՝ «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով անկախ որակավորում ունեցող չափագրողի կողմից տրված 20265CEMST ծածկագրով չափագրման տվյալների մուտքագրման տեղեկանքը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում գտնվող 02-016-0034-0130 և 02-016-0034-0400 կադաստրային ծածկագրերով հողամասերից առանձնացված ընդհանուր 0,00345 հա մակերեսով հողամասի սահմանների ուղղում։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Տ. ՍԱՓԵՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թալին