Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 հուլիսի 2025 թվականի N 1236-Ա

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՔԱՎԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասից հրաժարվելու մասին քաղաքացիներ Թաթուլ Տոնոյանի, Ալմաստ Տոնոյանի, Անի Տոնոյանի, և Ռուզան Մելքոնյանի համատեղ դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Թաթուլ Տոնոյանին, Ալմաստ Տոնոյանին, Անի Տոնոյանին, և Ռուզան Մելքոնյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 02-060-0102-0003 կադաստրային ծածկագրով 0,38 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը ճանաչել որպես Թալին համայնքի սեփականություն։
2.Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշումն ընդունելուց հետո 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար։
3.Աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ իրավունքը հավաստող վկայականը ստանալուց հետո՝ համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Տ. ՍԱՓԵՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թալին