Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2025 թվականի N 1116-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ուսումնասիրելով Թալինի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի՝ «ԲԱԶՄԱԲԵՐԴ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Մանուկյանի կողմից Թալին համայնքի Վերին Բազմաբերդ բնակավայրի վարչական տարածքում հողամասը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ 16․06․2025թ․ ներկայացված զեկուցագիրը և կից փաստաթղթերը․

ՊԱՐԶՎԵԼ Է՝

Թալին համայնքի Վերին Բազմաբերդ բնակավայրի վարչական տարածքում «ԲԱԶՄԱԲԵՐԴ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Մանուկյանի կողմից իրականացվում է ընդերքօգտագործում առանց հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունների համապատասխան փոխոխության, այդ կերպ թույլ տալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ խախտում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով, 2449 հոդվածով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1․«ԲԱԶՄԱԲԵՐԴ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Մանուկյանի նկատմամբ Թալին համայնքի Վերին Բազմաբերդ բնակավայրի վարչական տարածքում հողամասը ոչ նպատակային նշանակության օգտագործելու համար հարուցել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2․Վարչական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Է․Խաչատրյանին
-Սույն որոշման 1-ին կետն ընդունել ի գիտություն և վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Տ. ՍԱՓԵՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թալին