Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2025 թվականի N 1718-Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊՈՄՊԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ 

Հիմք ընդունելով Արագածավան բնակավայրում իրականացվող ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները անհրաժեշտություն է առաջացել պոմպի ձեռքբերում ինչի համար իրականացված մրցույթները չկայացած են համարվել մասնակից չունենալու պատճառով, ելնելով եղանակային պայմաններից և աշխատանքների անհետաձգելիությունից և ղեկավարվելով ՀՀ կառավարության 04.05.2017թ-ի 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» Կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում ոռոգման ցանցի կառուցման աշխատանքների համար անհրաժեշտ պոմպի ձեռքբերման գործընթացը կազմակերպել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Տ. ՍԱՓԵՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թալին