Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2022 թվականի N 97-Ա

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏՐՎԱԾ 29.03.2021ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և ՀՀ կառավարության 19.03.2015թ. N -596-Ն որոշման 6-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 22.04.2022թ. թիվ 02/27.2/3991-2022 դիմումը,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

  1. ՀՀ քաղաքաշինության կոմիտեին ՀՀ Արագածոտնի մարզի Գառնահովիտ համայնքի ղեկավարի կողմից 29.03.2021թ. տրված թիվ 1 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգել 12 ամսով` մինչև 01.02.2024թ-ը։
  2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ                                             Տ. ՍԱՓԵՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թալին