ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2024 թվականի N 1594-Ա
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԽՃՈՒՂԻ, 11/2 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈւՑՎԱԾ ՇԻՆՈւԹՅՈւՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈւ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ և 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերը, Միհրան Գևորգյանի կողմից 25․06.2024թ. Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 21․12.2023թ. «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2023PXWQDM, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունը՝ ինքնակամ կառուցված տնտեսական պահեստը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով` ստացել է «Ա․Ռ․Մ․ՇԻՆ» ՍՊԸ-ի /լիցենզիա 16029/ կողմից դրական եզրակացություն, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Հոկտեմբերյան խճուղի, 11/2 շինություն հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-016-0034-0122-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 97,79քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 54,94քմ արտաքին մակերեսով տնտեսական պահեստը` ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2․Առաջարկել կառույցն իրականացրած Միհրան Գևորգյանին գնել օրինական ճանաչված 54,94քմ ընդհանուր մակերեսով շինությունը՝ 1քմ-ի օտարման համար վճարելով 1748 (հազար յոթ հարյուր քառասունութ) ՀՀ դրամ, իսկ 97,97քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 514,8 (հինգ հարյուր տասնչորս դրամ ութանասուն լումա) ՀՀ դրամ։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Տ. ՍԱՓԵՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Թալին