Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2025 թվականի N 521-Լ

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետերով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Հաստատել՝

1)Թալին համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը՝ համաձայն N 1 հավելվածի․

2)Թալին համայնքի բնակավայրերի վտանգների, խոցելիության և կարողությունների սխեմատիկ պատկերները՝ համաձայն N 2 հավելվածի․

3)Թալին համայնքի աղետների ռիսկի կառավարման միջոցառումների օրացույցը՝ համաձայն N 3 հավելվածի․

4)Թալին համայնքի աղետների ռիսկի կառավարման միջոցառումների պլան-ժամանակացույցը՝ համաձայն N 4 հավելվածի․

5)Ազդարարման և տեղեկատվության փոխանակման սխեման՝ համաձայն N 5 հավելվածի․

6)Տարահանման ժամանակը՝ համաձայն N 6 հավելվածի․

7)Ստանդարտ գործողությունների ընթացակարգերն ըստ բնորոշ աղետների՝ համաձայն N 7 հավելվածի։

2.Սույն որոշման 1-ին կետով հավելվածները հաստատվում են երեք տարի ժամկետով:

3.Արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման ժամանակ` սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով հաստատված N 7 հավելվածում ներառված միջոցառումներից որևէ երեքն իրականացնելու դեպքում` աղետների ռիսկի կառավարման պլանը համարել գործողության մեջ դրված:

4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Տ. ՍԱՓԵՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թալին