Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2024 թվականի N 1198-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 26-րդ, 31-րդ և 32-րդ կետի ա) և բ) ենթակետերի, հիմք ընդունելով Սուրեն Գևորգյանի կողմից 2024 թվականի հունիսի 13-ին Թալին համայնքի ղեկավարի պ/կ-ին ներկայացված դիմումը, «Հաբշին Նախագիծ» ՍՊԸ-ի կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, շինությունների բնութագիրը, ք. Թալին Ս․Սպանդարյան փողոց 11 բազմաբնակարան շենքի բոլոր բնակարանների սեփականատերերի համաձայնագրերը և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող ինքնակամ բացված 1 դուռը և բնակարանին կից կառուցված բաց պատշգամբը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1․Ք.Թալին Ս․Սպանդարյան փողոց 11 շենք 32 բնակարան հասցեում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով Սուրեն Գևորգյանին պատկանող բնակարանին կից ինքնակամ կառուցված ընդհանուր 19,4 քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբը և ինքնակամ բացված 1 դուռը ճանաչել օրինական (հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիր 2023FBGFCM):
2.Ինքնակամ կցակառույցի զբաղեցրած հողատարածքը ճանաչել բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն:
3. Որպես ինքնակամ կառույցի օրինականացման վճար գանձել՝ 8251 (ութ հազար երկու հարյուր հիսունմեկ) ՀՀ դրամ (19,4քմ x 363) + (1 հատ x 1209)։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագիրը ներկայացնելու հաջորդող օրվանից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Տ. ՍԱՓԵՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Թալին